Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինայնն այդ «խաղաղության թղթով» փորձելու է վերանվաճել, վերազավթել իշխանությունը. Վահագն Մելիքյան news.am news.am

time

«Սա հերթական ճնշման գործիքն է և շարունակաբար պիտի պահպանվի։ Որևէ ձևով նահանջ չեմ տեսնում այդ հռետորաբանությունից՝ չնայած Հայաստանի իշխանությունների լավատեսական գնահատականներին»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր Վահագն Մելիքյանը՝ խոսելով այն մասին, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից և փաստաթղթերի ստորագրումից հետո էլ Ադրբեջանի նախագահը շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանց» տերմինը։

Վահագն Մելիքյանի խոսքով, տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին խոսք գնալ չի կարող, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է նույն հռետորաբանությունը, որը կար մինչև օգոստոսի 8-ի հանդիպումն ու փաստաթղթերի ստորագրումը։

«Հայկական կողմն այս հռչակագիրը որպես դարի պայմանագիր էր ներկայացնում։ Այնուամենայնիվ, այն չի ստեղծում այն պարարտ հողը, որ գիտակից և ադեկվատ մարդիկ ընդունեն, որ սա խաղաղության ճանապարհին արված մի քայլ է։ Ինչքան էլ օրվա վարչախմբի ղեկավարը հայտարարի, որ Ադրբեջանի նախագահի բառապաշարը չի համապատասխանում հնչակագրի ոգուն, նույն բանը հնչում է նաև Անկարայից։ Ինչպիսի շարունակություն կլինի՝ ժամանակը ցույց կտա։ Բայց, կարծես թե, Հայաստանի օրվա իշխանություններին չի հաջողվում վերավաճառել այս տրամաբանությունը՝ ասելով, որ մեր ինքնիշխանության և իրավազորության ներքո է ամեն ինչ»,–ասաց Մելիքյանը։

Վահագն Մելիքյանի խոսքով, օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ձեռք բերված համաձայնությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող են խաղաթուղթ դառնալ օրվա իշխանությունների ձեռքում։

«Վստահ եմ՝ խաղաղությունն առանցքային է լինելու քարոզարշավում։ Փաշինայնն այդ «խաղաղության թղթով» փորձելու է վերանվաճել, վերազավթել իշխանությունը։ Փաշինյանը ակնկալում էր, որ իր ռեյտինգը կայծակնային արագությամբ կբարձրանա խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո, բայց կարծես թե, դա չի ստացվել։ Սա չի կարող չնեղել և չջղաձգել նրան, դրա համար պիտի հորինվեն նոր հեքիաթներ, նոր արգումենտներ, նորից նախկինների թալանի մասին հեքիաթներն են առաջ բերելու, որպեսզի կարողանան կոծկել այն ամենը, ինչը դեռ պիտի կատարվի վարագույրների հետևում»,–հավալեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test