Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya news.am news.am

time
ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Վաշինգտոնը ներգրավված չի եղել երեքշաբթի Կատարում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի իրականացրած հարձակման մեջ, չնայած իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրություններին, որ Միացյալ Նահանգները կանաչ լույս է տվել գործողությանը, գրում է Al Arabiya-ն։

«ԱՄՆ զինվորականները ներգրավված չեն եղել հարվածներին, և մենք ձեզ ուղարկում ենք Իսրայելի պաշտպանության բանակ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար»,- ասել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը հավելել է, որ Իսրայելը նախապես տեղեկացրել էր Վաշինգտոնին հարձակման մասին, սակայն պլանավորումը համակարգված չի եղել։

CBS News հեռուստաալիքը մեջբերել է երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնք ևս հայտարարել են, որ ԱՄՆ-ն Իսրայելի հետ գործողությունները չի համակարգել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածը «լիովին անկախ իսրայելական գործողություն» էր՝ հավելելով. «Իսրայելն այն նախաձեռնել է, Իսրայելն իրականացրել, և Իսրայելըն էլ կրում է ամբողջական պատասխանատվությունը»։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ օգտագործել են «ճշգրիտ զենքեր և լրացուցիչ հետախուզական տվյալներ», բայց չեն նշել, թե ինչ ինքնաթիռներ կամ զենքեր են ներգրավված։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test