Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Իռլանդիային՝ 2։1 հաշվով tert.am tert.am

time
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Իռլանդիային՝ 2։1 հաշվով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Իռլանդիայի հավաքականին:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի ընտրանին մի քանի հստակ պահեր ուներ` գրավելու մրցակցի դարպասը, սակայն դա տեղի չունեցավ:

Առաջին խաղակեսի ավելացված րոպեին Իռլանդիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էդուարդ Սպերցյանն, ով իր կարիերայում երկրորդ անգամ գոլ խփեց հենց Իռլանդիային:

Երկրորդն կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, Հրանտ Լեոն-Ռանոսը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը:

Իռլանդիան իրացրեց իր արագ հակագրոհը և կրճատեց հաշվի տարբերությունը 56-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը:

Հայստանի հավաքականի խաղացող Արթուր Սերոբյանի խփած 3-րդ գոլը մրցավարը չեղարկեց, քանի որ արձանագրվել էր խաղից դուրս իրավիճակ։

Խաղն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2:1: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին` արտագնա խաղում մրցելով Հունգարիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test