Եթե դուք կամ ձեր շրջապատում հարևանները չունեն աշխատանք, ուրեմն այս ուղերձը ձեր մասին է, – նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով Սամվել Կարապետյանի այս շաբաթվա ուղերձի մանրամասները։
Նա ընդգծել է. «Հայաստանում այս պահին պաշտոնապես կա 180 000 գործազուրկ, ոչ պաշտոնապես՝ մինչև 500 000։ 3 միլիոնանոց երկրում սա ահռելի թիվ է։ Մեր տներում ապրանքների մեծ մասը ներմուծված է, մինչդեռ հայերը կարող են արտադրել իրենց երկրում։ Պատասխանը մեկն է՝ չկա տնտեսական պարզ քաղաքականություն։ «Մեր ձևով» շարժման նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն և արդյունաբերականացում, որպեսզի գործազրկության հարցը լուծվի։ Տարեկան 4 միլիարդ դոլարի ապրանք ենք գնում ավելին, քան վաճառում ենք, և այդպես երկիրը աղքատանում է»։
Նրա խոսքով՝ շարժման երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է․ «Հայաստանի հիմնական խնդիրը մթերման ընկերությունների բացակայությունն է։ Պետք է լինեն տասնյակ ընկերություններ, որպեսզի գյուղացիները կարողանան թանկ վաճառել իրենց ապրանքը։ Միացեք մեզ, և մենք իրար հետ կկարողանանք փոխել մեր հայրենիքը»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test