Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» Բաքվում. հարցաքննվել են «զոհերը»
sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերական դատական նիստը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «դատավարության» ընթացքում լսել են «զոհերին»։
Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 16-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: