Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ հաջողության է հասել անկախացման իր գործընթացում:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ընդդիմությանը սա դուր չի գալիս, քանի որ նրա գոյությունը պայմանավորված է եղել ոչ անկախ ՀՀ-ում իշխանություն լինելով:
«Ընդդիմությունը սպասարկում է օրակարգ, որը չի համընկնում ՀՀ անկախացման օրակարգի հետ»,- ասում է պատգամավորը:
Հարցադրմանը՝ ինչ կտա վաշինգտոնյան համաձայնագիրը ՀՀ-ին, վերջինս նշում է՝ Հայաստանը կունենա ապաշրջափակված սահմաններ, որը կբերի տնտեսական շահույթներ. «Մեր շուկան պետք է պատրաստ լինի մրցունակ լինելու բաց աշխարհի համար»:
Ըստ Վարդանյանի՝ մեր ենթագիտակցության մեջ ներարկվել է, թե ՀՀ-ն վատ աշխարհագրական դիրք ունի, և հանկարծ պարզվում է, որ այդպես չէ, ինչն էլ կարող է ծառայել հայ ժողովրդի բարեկեցությանը:
Նա կարծում է, որ իշխանության ընդդիմախոսները ժամանակից դուրս են մնացել, երբ ասում են, թե հանրությունը չի ողջունում այս գործընթացը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը, որում մուրճ է՝ ստացած «պողպատե մանդատ» անվանումը, Վարդանյանն ասում է՝ դա օրենքի գերակայության մասին ակնարկ է, և տարօրինակ է, որ ընդդիմադիրները որպես սպառնալիք են ընկալել:
Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե չի հասկանում՝ ինչ են ուզում իրենից՝ իշխող ուժի անդամն ասում է. «Հուսամ Ռոբերտ Քոչարյանը կեղծում է, հակառակ դեպքում ցավալի է, որ նման ուղեղով նա երկիր է ղեկավարել»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test