Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արամայիս Հայրապետյան. «Վարդան Ղուկասյանին քրեական հետապնդում են հարուցում պատմամշակութային շինությունն, ըստ էության, փրկելու համար» aravot.am aravot.am

time
Արամայիս Հայրապետյան. «Վարդան Ղուկասյանին քրեական հետապնդում են հարուցում պատմամշակութային շինությունն, ըստ էության, փրկելու համար»

ՀԿԴ-ում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր կայացավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց քրեական գործով հերթական դատական նիստը: Հետազոտվեցին արտավարույթային փաստաթղթերը, մասնավորապես, օտարված գույքի կադաստրային գործերը:

Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամայիս Հայրապետյանը Aravot.am-ին ասաց. «Ի՞նչ կարեւոր փաստաթղթեր այսօր ապացուցվեցին: Նախ, Աբովյան-262 հասցեի գույքը, որը դատախազությունը ներկայացնում է, որ պատմամշակութային արժեք է: Եվ դա այդպես էլ կա: Դատախազությունը նաեւ նշում է, որ դա օտարելու իրավունք չի ունեցել համայնքապետը, բայց օտարվել է եւ այդ պատճառով քրեական հետապնդում են իրականացնում:

Կադաստրային գործում պարզվեց, որ կա ավագանու որոշում, որտեղ հստակ նշված է, որ դա հանդիսանում է պատմամշակութային շինություն եւ ավագանին որոշել է այն օտարել: Վարդան Ղուկասյանը դա չի որոշել: Որոշումը կայացրել է ավագանին, ընդորում, նշելով պատճառները: Քանի որ երկրաշարժից հետո այն էապես վնասված է եղել եւ ոչ պետությունը, ոչ համայնքն են կարողացել շինությունը փրկել, ուստի համայնքը որոշում է կայացրել այն աճուրդով վաճառել: Ընդորում, աճուրդային հանձնաժողովում կրկին Վարդան Ղուկասյանը չի եղել: Վարդան Ղուկասյանը որպես համայնքի ղեկավար իրավունք չուներ չկատարելու ավագանու որոշումը: Շենքը օտարվել է ավագանու որոշմամբ, ինչը պարտադիր է բոլորի, այդ թվում՝ նաեւ Վարդան Ղուկասյանի համար»:

Մեր ճշտող հարցին, թե տվյալ շենքը ի՞նչ նպատակով է օտարվել, փաստաբանը պատասխանեց. «Օտարվել է վերականգնման նպատակով եւ նպատակը հստակ նշված է: Ընդորում, նախորդ նիստին մենք հետազոտեցինք նաեւ առուվաճառքի պայմանագիրը, որի մեջ որպես հատուկ կետ գնորդի վրա դրված է պարտավորություն՝ այդ շինությունը վերականգնել ըստ ստանդարտների: Եվ այդ շինությունը ստանդարտներով վերականգնվել է:

Նախորդ նիստում հետազոտեցինք նաեւ փորձագետի եզրակացությունը, որով ֆիքսվել է, որ շինության վերականգնումը եղել է բոլոր նորմերի խստիվ պահպանմամբ: Հետեւաբար Վարդան Ղուկասյանին քրեական հետապնդում են հարուցում պատմամշակութային շինությունն ըստ էության փրկելու համար: Եթե դա մնար, մինչ այսօր այդ շինությունը ամբողջապես ոչնչացված կլիներ:

Հետապնդման մեջ նշվում է, որ ինքն է վաճառել, որի իրավունքը չուներ: Չի էլ նշվում, որ ավագանու որոշում է եղել, որ շինությունը վնասված է եղել: Այդ ամբողջ հարցերը շրջանցվել են: Եվ պատահական չէ, որ շրջանցվել են, որովհետեւ չեն կարող հանրությանը համոզել, որ շենքը փրկելու համար անհրաժեշտ է օտարել եւ դա հանցագործություն է: Եվ որպեսզի այդ ամեն ինչը կոծկեն, քողարկեն եւ շրջանցեն, ներկայացրել են քրեական հետապնդման մի ձեւակերպում, որը իրականությունից չի բխում: Եվ պնդում են, թե իբր Վարդան Ղուկասյանը հանցավոր ճանապարհով օտարել է այդ շինությունը: Այնինչ, այսօրվա նիստով հստակ նշվեց, որ օտարումը եղել է սահմանված կարգով եւ օտարման պրոցեսին Վարդան Ղուկասյանը չի մասնակցել:

Մնացած գույքերի մասով մեկ բան հստակ ֆիքսվեց, որ այդ գույքերի նպատակային, գործառնական նշանակությունը նշել է կադաստրը, որը որեւէ տեղ չի նշել, որ այդ գույքը օտարման ենթական չէ: Իսկ հողերի սահմանագծերի որոշման, նպատակային նշանակության, իրավական ռեժիմների պատասխանատու մարմինը Կադաստրային կոմիտեն է: Ստացվում է, որ ամբողջ աշխարհը կարող էր չիմանալ, որ դա, ենթադրենք, կանաչ տարածք է, բայց Վարդան Ղուկասյանը պարտադիր այդ մասին պետք է իմանա՞ր:

Սա էլ է խոսում այն մասին, որ քրեական հետապնդումը թիրախավորված է, այլ ոչ թե օբյեկտիվ հիմքի վար կառուցված»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test