Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը տեսանյութ է հրապարակել, որում խոսում է այն մասին, թե երբ են իր նկատմամբ սկսվել հալածանքները: Տեսանյութով նա հերքել է նաև այն պնդումները, թե ասել է, որ իբր ինքը վանքում կդիմավորի Ալիևին:
Ըստ հոգևորականի՝ 2024 թվականին առանց որևէ մեկին զգուշացնելու՝ 42 կնոջ հետ, որոնք եղել են զոհվածների և գերեվարվածների հարազատներ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գնացել է Հովհաննավանք և քահանային խնդրել պատմել կառույցի մասին: Վերջինս արել է դա, որից հետո ըստ նրա՝ իր նկատմամբ սկսվել են հալածանքներ:
«Էս վանքն իմ տունն է և Աստծո տունն է, ով էլ գա ասի՝ Տիրոջ տան պատմությունը պատմիր, ես պետք է պատմեմ, եթե Ալիևն էլ գա ասի՝ պատմիր, ես պետք է պատմեմ՝ նրան ցույց տալու համար, որ 13-րդ դարում հայն ու այս վանքը եղել են: Իմ անելիքն է սպասարկել բոլորին»,- ասել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի շուրջ աղմուկն առաջացավ այն բանից հետո, երբ վերջինս որոշ ժամանակ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում իրար հաջորդող երկու գրառում կատարեց, որոնցից մեկով տեսակետ էր հայտնել, որ եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին, մյուսով էլ ահազանգել էր՝ հայտնելով իր նկատմամբ ճնշումների և սպառնալիքների փորձի մասին: Այս ամենից հետո համայնքի բնակիչները լրատվամիջոցների հետ զրույցներում մտահոգություններ են հայտնում, որ Մայր Աթոռի հոգևոր բարձր դասը ընդվզելու համար կարող է նրան կարգալույծ անել, ինչին իրենք դեմ են:
Քահանան ևս մեկ նոր գրառում է արել՝ կրկին ահազանգելով, որ իրեն շարունակում են սպառնել՝ բացելով որոշ փակագծեր:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test