Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, կներեք, բայց քաղաքական առումով դուք սպառվել եք։
Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես լսում էի ձեր ելույթները, քաղաքական ելույթ գոյություն չունի, նույն բաները արդեն 5 տարի է ասում եք և ցավոք սրտի, կամ ի ուրախություն, սպառվել է ձեր խոսույթը, դուք այլևս օրակարգ չեք թելադրում, չեք ձևավորում և այլևս չեք էլ կարողանալու ձևավորել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ելույթ է ունեցել զուտ պատասխանելու պատգամավոր Ագնեսա Խամոյանին, ով ընթերցեց կալանավորված Միքայել Աջապահյանի ուղերձը։
«Տիկին Խամոյանը պատմեց Աջապահյանի նամակի մասին, բայց մինչև վերջ չկարդաց նրա նամակը»,- ասաց Սիմոնյանն ու նշեց, թե ինքն այն կավարտի Միքայել Աջապահյանի նախկին հարցազրույցներից մի հատվածով, որում նա բացատրել էր, թե ինչու Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը չհաջողեց։
«Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառն իր որոշակի անհաջողության՝ Բագրատ Սրբազանի մասին է խոսքը։ Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել՝ հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը։ Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը։ Այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան։ Հայրենիքի փրկությունը դա է պահանջում։ Եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, մտածում են իշխանության վերադառնալու կամ այսպես ասած՝ ընդդիմության իշխանությունը պահելու մասին»,- մեջբերելով Աջապահյանի նախկին հարցազրույցի հատվածը, այնուհետև Սիմոնյանն ասաց.
«Բա որ գնում եք այցելության, այս մարդու ասածն ինչի՞ չեք ասում։ Նեղության մեջ է այս մարդը, ինչի՞ չեք ասում սրա մասին»։
Ալեն Սիմոնյանը նաև ընդդիմությանը հարցրեց՝ 8 ամսից ընտրություններ են, մտածե՞լ են, ինչ խոսույթով են գնալու։
«Ես գիտեմ, ինչ-որ խոսակցություններ կան, որ մարդիկ ինչ-որ խմբեր են տեղափոխվում, դաշնակցությունը առանձին է գնալու, ինչ-որ մարդիկ նոր կուսակցություն են մտնելու։ Խնդիրը կուսակցությունը չէ ամենևին, խնդիրը խոսույթն է։ Ձեր խոսույթը, որն ունեք, չկա այլևս և օրակարգային չէ։ Մտածե՛ք դրա մասին, որովհետև ես ուզում եմ, որ հաջորդ ԱԺ-ում մենք ունենանք նորմալ ընդդիմություն»,- ասաց նա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test