Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ Միլի մեջիլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը շնորհվելու է Ադրեբջանի նախագահ Իլհամ Ալիևի անունով:
Արտահերթ նիստի ընթացքում միլի մեջիլիսի փոխխոսնակը ասել է. ինչպես Բաքու-Թիբիլիսի-Ջեյհան խողովակաշարն է կրում համազգային առաջնորդ Հեյդար ԱԼիևի անունը, այնպես էլ Զանգեզուրի միջանցքը կշնորհվի նախագահ Իլհամ Ալիևի անունով:
Ալի Ահմեդովը նշել է նաև, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» իրագործման միջազգային երաշխիքներ է ստացել Վաշինգտոնի բանակցություններն ու դրանց ընթացքում ձեռք բերված հաջողությունները ադրբեջանական դիվանագիտության ամենավառ ձեռքբերումներից են։ Ահմեդովը համոզմունք է հայտնել. «Զանգեզուրի միջանցքը» նոր պատմության կարևորագույն ծրագրերից է լինելու:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիև- Թրամփ- Փաշինյան եռակողմ հանդիպման ընթացքում նախաստորագրվեց Խաղաղության պայմանագրի փաստաթուղթը, որի համաձայն Սյունիքի միջանցքը 99 տարով վարձակալության է տրվում Ամերիկայի Միացյալ Նահանգենրի ընկերության:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test