Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Համեմատենք Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ hraparak.am hraparak.am

time
Համեմատենք Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ

Երկրի արտաքին քաղաքականությունը պետք է ուղիղ կախվածություն ունենա երկրի տնտեսական շահերից, որովհետեւ ցանկացած երկրի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը երկրի տնտեսական շահերի սպասարկումն է: Դրանով են զբաղված աշխարհի բոլոր երկրների իշխանությունները. գերտերություն ԱՄՆ-ից մինչեւ ամենափոքր եւ ամենաթույլ երկիրը: ԱՄՆ իշխանություններն աշխատում են իրենց տնտեսության համար ապահովել էժան հումքի մատակարարման աղբյուրներ, ապրանքների արտահանման եւ իրացման շուկաներ, ապրանքների արտահանման համար ապահով եւ մատչելի հնարավորություններ: Միայն հիշեք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնքած վերջին մի քանի գործարքները` Ուկրաինայի ընդերքի արդյունահանման մոնոպոլ իրավունքի ամրագրում ամերիկյան ընկերությունների համար, Հայաստանի տարածքով, այսպես կոչված, Թրամփի միջանցքի կառուցում, որից ԱՄՆ-ն չեղած տեղից պետք է տնտեսական շահ ստանա, զենքի միլիարդավոր դոլարի վաճառք ԵՄ երկրներին, որոնք դա պետք է փոխանցեն Ուկրաինային: Որքան հարուստ է երկիրը, այնքան այն ավելի ուժեղ է բոլոր իմաստներով, այդ թվում՝ եւ ռազմական, որովհետեւ միայն հարուստ երկիրը կարող է իր պաշտպանության բյուջեն հասցնել մեկ տրիլիոն դոլարի: Բայց իրենց երկրի տնտեսական շահերով կարող են առաջնորդվել միայն ինքնիշխան երկրների կառավարությունները, օտարից կախվածություն ունեցողները, շատ հաճախ, պարտադրված են լինում կատարել դրսից իջեցված հրահանգները, որոնք հաճախ հակասության մեջ են լինում երկրի շահերի հետ:

Համացանցը ողողված է Ադրբեջանի ֆերմերների ցույցերով. հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են կազմակերպում, քանի որ չեն կարողանում վաճառել իրենց աճեցրած բերքը, հիմնականում՝ պոմիդոր, որի հիմնական շուկան Ռուսաստանն էր: Ադրբեջանի նախագահի հակառուսական քաղաքականության արդյունքում Ռուսաստանը երկու ամիս փակել է իր շուկան ադրբեջանական գյուղարտադրանքի առաջ: Ադրբեջանի իշխանությունը մտածեց, որ, որպես իր կողմից իրականացվող հակառուսականության քաղաքականության փոխհատուցում, ադրբեջանական պոմիդորներն արտահանել եվրոպական շուկա, բայց Բուլղարիայի սահման հասած ադրբեջանական բեռնատարներին թույլ չտվեցին մուտք գործել ԵՄ տնտեսական տարածք, դարձյալ նույն պատճառաբանությամբ`բուսասանիտարական նորմերի անհամապատասխանություն ԵՄ չափանիշներին: Մինչդեռ ԵՄ-ն պաշտպանում է իր տնտեսվարողներին, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, ԵՄ անդամ այլ երկներում այնքան պոմիդոր են արտադրում, որ դրսից նոր մրցակիցներ իրենց պետք չեն: Ֆերմերներն իրենց աճեցրած պոմիդորներն արկղերով շուռ են տալիս մայրուղիների վրա, լցնում են կովերի եւ ոչխարների առաջ՝ որպես անասնակեր, դրանով իրենց բողոքն արտահայտելով Ալիեւի քաղաքականությունից, բայց բռնապետությունը հենց դրանով է բռնապետություն, որ բռնապետն առաջնորդվում է ոչ թե հանրային շահերով կամ տրամադրություններով, այլ՝ սեփական քմահաճույքներով:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտուրը կրկնակի նվազել է՝ դրանով ցանկանալով ընդգծել երկու երկրների միջեւ հարաբերություններում առկա բացասական զարգացումները: Կարող եք ասել, որ պատճառը, այսպես կոչված, զուգահեռ արտահանման կրճատումն է: Բայց դա եւս Հայաստանի իշխանությունների կողմից վարվող հակառուսական քաղաքականության արդյունք է եւ հետեւանք: Իսկ եթե ես ձեզ ասեմ, որ մեր հարեւան Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը ոչ միայն չի պակասել, այլեւ ընդհակառակը՝ ավելացել է, գուցե նաեւ Հայաստանի հաշվին: Այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում Վրաստանից արտահանումն ավելացել է 14 տոկոսով, հիմնականում՝ Ռուսաստան, մինչդեռ Հայաստանից արտահանումը կրկնակի կրճատվել է:

Փաշինյանը հպարտանում է, թե Հայաստանում երբեք այսքան լավ չի եղել, որքան հիմա է. համեմատեք Հայաստանի ցուցանիշները հարեւան Վրաստանի տնտեսական ցուցանիշների հետ եւ կհամոզվեք, թե ինչպես կարելի է երկիրը զարգացնել՝ իսկապես ինքնիշխան քաղաքականություն ունենալու շնորհիվ: Ինչպես հայտնի է, ամբողջ 2024 թվականի ընթացքում Վրաստանի կառավարությունը բազմակի անգամ հարձակումների է ենթարկվել ԵՄ եւ ԱՄՆ պաշտոնյաների կողմից, ենթարկվել տարբեր պատժամիջոցների, Վրաստանի իշխանությունների պնդմամբ՝ իրենցից պահանջել են Հայաստանի եւ Ադրբեջանի օրինակով հակառուսական քաղաքականություն իրականացնել եւ նույնիսկ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, իսկ իրենք հրաժարվել են կատարել այդ պահանջը, որովհետեւ չեն ցանկանում Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ, Ուկրաինայի օրինակով երկիրը հասցնել ավերածությունների եւ տնտեսական քաոսի:

Փաշինյանը եւ իր իշխանության ներկայացուցիչները միայն Ֆեյսբուքում եւ եթերում են խոսում պետության եւ քաղաքացու շահի մասին (տես՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վերջին պաթետիկ գառումը), իսկ իրական կյանքում զբաղված են նույն պետության եւ քաղաքացիների հաշվին իրենց անձնական շահերի սպասարկմամբ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test