Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակում»․ Մեսրոպ Մեսրոպյան aravot.am aravot.am

time
«Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակում»․ Մեսրոպ Մեսրոպյան

«Ստոկհոլմի արբիտարժի որոշումն ինչո՞ւ չեք կատարում»,- հարցը խորհրդարանում՝ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Մեսրոպ Մեսրոպյանին հարց ուներ նաեւ Գեղամ Մանուկյանը․ «Պարոն Մեսրոպյան, Ձեր նշանակած Ռոմանոս Պետրոսյանը Ձեր հետ խորհրդակցո՞ւմ է, որ զանգվածաբար պաշտոնազրկում է տարբեր մասնաճյուղերի ինժեներների, տնօրենների եւ ամբողջությամբ ՔՊ-ական ու շատ հաճախ՝ չընտրված համայնքի ղեկավարների թեկնածուների է նշանակում, թե՞ ինքնագլուխ է անում, թե՞ ուրիշ տեղ է որոշվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց․ «Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակում, ինքը, ըստ էության, այժմ կատարում է ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի պարտականությունները եւ իրեն տրված լիազորություններն ինձ հետ քննարկելու իմպերատիվ պահանջ չկա»։

«Ձեր կողմից հիշատակված արբիտրաժային հարցերը գաղտնի են, խնդրում եմ ձեր հարցերը ներկայացնել միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին կամ նրա գրասենյակ»,- սա էլ Մեսրոպ Մեսրոպյանի պատասխանն է Գառնիկ Դանիելյանի հարցին։ Նա հավելեց՝ ես միջազգային արբիտրաժի վեճի կողմ չեմ հանդիսանում եւ իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում.

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «անգրագետ» որակեց ընդդիմադիրների մտահոգությունները՝ բնապահպանական խնդիրների վերաբերյալ, հորդորեց՝ արհեստական բանականությունից ստանալ հարցերի պատասխանները։ Ասաց, եթե մտահոգվում են ժողովրդի անվտանգությամբ՝ «տուկեր վառելու կոչերի» ժամանակ էլ պետք է մտահոգվեն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test