Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար, բայց դա hարվածելու է հենց իրեն. Օսկանյան tert.am tert.am

time
Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար, բայց դա hարվածելու է հենց իրեն. Օսկանյան

Այսօր փորձեցի դիտել Սամվել Կարապետյանի փաստաբանների մամուլի ասուլիսը, բայց չկարողացա։ Սարսափելի զայրույթ առաջացրեց։ Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն խայտառակությունը, որ մարդը, ով այսքան շատ է տվել Հայաստանին, այսօր բանտում է միայն այն պատճառով, որ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Փաշինյանը կալանավայրերը լցնում է քաղաքական բանտարկյալներով՝ Կարապետյան, երկու արքեպիսկոպոս, պատգամավորներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Ավելի քան երկու տասնյակ մեր հայրենակիցներ այսօր կալանքի տակ են միայն այն բանի համար, որ համարձակվել են հակադրվել։ Սա արդարադատություն կամ ժողովրդավարություն չէ։ Սա վենդետա է։

Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար, բայց դա հարվածելու է հենց իրեն։ Հայ ժողովուրդը գուցե շատ բանի հետ կարող է հաշտվել, բայց չի հանդուրժի Փաշինյանի բռնատիրությունը։ Նրա բանտերն ու նրա պարանոյան նրան հետապնդելու են և դառնալու են իր իշխանության կորստի գլխավոր պատճառներից մեկը»,-գրել է Օսկանյանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test