Զարմանալի չէ, որ վերջերս ստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ամենաաղմկոտ հակառակորդները Ռուսաստանն ու Իրանն են, գրում է The National Interest-ը:
Ինչպես նշվում է՝ համաձայնագրով ԱՄՆ-ն իրեն ներկայացնում է որպես Հարավային Կովկասում առաջատար խաղաղարար՝ դուրս մղելով և Ռուսաստանին, և Իրանին, ինչը ձեռնտու չէ Մոսկվային։ Փաստորեն Ռուսաստանը մեղադրել է Արևմուտքին հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագիրը «իրեն վերագրելու» և այն «սեփական շահերին հարմարեցնելու» փորձի մեջ։ Փաստաթղթի ստորագրման հետևանքներից մեկն այն էր, որ Հայաստանում ոմանք այժմ պահանջում են փակել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը։ Բացի այդ, նրանք պնդում են՝ եթե խաղաղությունն անխուսափելի է, Հայաստանն այլևս չի պահանջում Ռուսաստանի «պաշտպանությունը»:
Մյուս կողմը, որը խիստ դժգոհ է ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրից, Իրանն է: Այնուամենայնիվ, օգոստոսի 8-ին կնքված համաձայնագիրը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ է տալիս առաջիկա 99 տարիների ընթացքում TRIPP-ի զարգացման համար: Իրանը մտահոգված է, որ դա կվնասի Կովկասում իր շահերին։ Իրանի ուղեծրից Հայաստանի դուրս գալը կարող է նշանակել պատժամիջոցների համար արժեքավոր շրջանցող գոտու կորուստ։Վերջապես, գործարքն ամրապնդում է Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի և Իսրայելի դիրքերը։ Պարբերականը նաև նշել է՝ հայկական սփյուռքի որոշ համայնքներ խստորեն դատապարտել են համաձայնագիրը՝ այն անվանելով նոր «Մյունխեն»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test