Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կատարված կադրային փոփոխությունների ցանկը, որի շրջանակում Շիրակի մարզի երկու ոստիկանապետ ևս ազատվել են պաշտոնից: Մեր տեղեկություններով, այս փոփոխությունները հիմնականում պայմանավորված են վերջին շրջանում գրանցված խախտումներով և աշխատողների բողոքներով, որոնք վերաբերում են կարգապահության ու պատասխանատվության խնդիրներին: Մեզ պատմեցին, թե ոստիկանության որոշ աշխատողներ բարձրացրել են ղեկավարների հետ ունեցած իրենց կոնֆլիկտների հարցը:
Նշենք, որ Արթիկի նախկին ոստիկանապետ գնդապետ Հարություն Ադամյանը երկարամյա փորձառություն ուներ ոստիկանության համակարգում, որտեղ ծառայել է դեռևս 90-ականներից: Նա ղեկավարել է նաև Շիրակի մարզի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ Ախուրյանի բաժինը և մարզային քրեական բաժինը:
Մյուս պաշտոնաթողվածը Անիի նախկին ոստիկանապետ գնդապետ Արթուր Ղազարյանն է, ով չհասցրեց մեկ տարի անգամ ղեկավարել Անիի համայնքային ոստիկանությունը: Նախկինում նա երկար տարիներ զբաղեցրել է Գյումրու Մուշի բաժնի պետի տեղակալը և մի ժամանակ եղել է նաև Շիրակի նախկին ոստիկանապետ Արամ Ղազարյանի տեղակալը:
Ի դեպ, նրանց փոխարինողներ դեռևս չեն նշանակվել։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test