Մատների վրա հաշված հասարակական-քաղաքական գործիչների համառության ու տոկունության շնորհիվ այսօր հայաստանյան ներքաղաքական դաշտում շարունակում է օրակարգային մնալ վարչապետին անվստահություն հայտնելու հարցը։ Հրապարակային դաշտում ելույթ ունեցող Հայաստանի հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչների մեծ մասը նույնպես, իմ դիտարկմամբ, հակված է պաշտպանելու այդ գաղափարը, սակայն ոչ բավարար չափով վճռականորեն են տրամադրված, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ այդ գործընթացը ենթադրում է նաև փողոցային պայքար, որի հետևանքով կարող են մարդիկ առնվազն ձերբակալվել։ Եվ հենց այստեղ է, որ ինքնազոհողության պատրաստ մարդկանց դեֆիցիտ է առաջանում։
Իսկ ո՞րն է այդ վախի և անվստահության պատճառը։ Իմ դիտարկմամբ՝ պատճառներից թերևս ամենաառաջնայինը այն է, որ այսօր կալանավայրերում գտնվող ընդդիմադիր գործիչների նեղությունները կիսում են հիմնականում նրանց ընտանիքների անդամները, չկա բավարար չափով հանրային աջակցություն։ Շատ դեպքերում նույնիսկ ազատության մեջ գտնվող որոշ ընդդիմադիրներ չեն զլանում քննադատել անգամ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին։ Այսպիսի վարքագիծը ընդդիմադիր դաշտում, կարծում եմ, պետք է խիստ պախարակելի լինի, քանի որ նման մթնոլորտը իրական ընդդիմադիր հայացքներով գործիչների համար լրացուցիչ հոգեբանական դժվարություններ են առաջացնում։ Կալանավայրում գտնվող ընդդիմադիր գործիչը միայն իր ընտանիքի հոգսերը հոգալու համար չէ հայտնվել բանտում և հետևաբար միայն նրա ընտանիքի անդամները չէ, որ պետք է մտածեն նրա շուտափույթ ազատության մասին։ Յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է։
Իշխանությունները պետք է հեռանան ո՛չ թե ցուցարարների որևէ հարձակողական գործողությունների, այլ՝ քանակի և նպատակասլացության շնորհիվ։ Վարչապետն ինքն է արդեն խնդրել ընդդիմությանը, որպեսզի ժողովուրդը հավաքվի և իր անհամաձայնությունը հայտնի իրենց վարած ապազգային ու հակաեկեղեցական քաղաքականությանը։ Գուցե այլ բառերով է նա հայտարարել, սակայն խորքի մեջ, ըստ իս, իմաստը հենց դա էր։
2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ իշխանությունները անհամաչափ ուժի կիրառմամբ կարողացան ստիպել խաղաղ ցուցարարներին տուն գնալ, սակայն ներկա փուլում, երբ վարչապետը ինքն է կոչ արել ժողովրդին հեղափոխություն կատարել և իրեն հեռացնել, կարծում եմ, ՀՀ իշխանությունները զերծ կմնան խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելուց։ Այս հարցում կարող եմ և սխալվել, սակայն մի բան անվիճելի է, որ վախը պայքարողի լավագույն ընկերը չէ։ Անհրաժեշտ է հաղթահարել այդ վախը և այն օրը, երբ անհրաժեշտ լինի դուրս գալ խաղաղ ցույցերի՝ պատրաստ լինել տուն չգնալու մինչև ներկայիս իշխանությունները տուն չգնան։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test