Փաստաբան Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է երեկ Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի վարքագծին, որը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել:
ArmLur.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն անդրդարձել է Հովհաննիսյանի վարքին.
«Վաղուց պետք չէ նրանց լուրջ ընդունել, որովհետև նրանց խոսքերը, գործողությունը և բոլոր տեսակի նաև անգործությունը ծրագրի ներքո են տեղի ունենում: Դրանք ոչ թե ուղղակի սպոնտան, ինչ-որ սովորական, ոչ ադեկվատ մեկի կողմից բռնկում է, այլ ծրագիր է: Այս ամենը ծրագրված են նրանք անում: Ես նաև չեմ բացառում, որ տվյալ անձինք, որոնք ծրագրված նման հայտարարություններով են հանդես գալիս, նրանք իրենք կարիք ուենեն համապատասխան փորձաքննություն»,-ասաց մեր զրուցակիցը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ չի բացառվում, որ նրանք ունեն նաև հավասարակշռության հետ կապված շեղումներ, սակայն, ինչպես նա է ասում, շեղումներով այդ անձինք գործում են հատուկ ծրագրի կետերի համաձայն և հատուկ նպատակով:
«Կնոջ, պատկառելի մարդուն, ընտանիքի մորը հատուկ կերպով արժանապատվությունը նսեմացնելու նպատակով է արվում: Եվ ոչ թե մենք պետք է անձը դատապարտեն, այլ այն ծրագիրը, որը նրանք փորձում են իրականաություն դարձնել: Սրանք ցեղասպան, մարդատյաց ծրագիր են իրականացնում: Իրենց համար մայրության գաղափար, ընտանիքի մայր, ութ ամսական երեխա և որևիցե սրբություն գոյություն չունի››,- ասաց նա՝ հիշեցնելով 2018 թվականի Հանրապետության հրապարակում քաղաքացու հնչեցրած այն միտքը, որ ավելի լավ է մեր ու մանուկ բոլորին կոտորեն, բայց ծրագիրն իրագործվի: ‹‹Հարգանքը դեպի մայրը, կինը, երեխան նրանց համար այլևս արժեք չէ»,- համոզված է Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ՝ ամեն կերպ պետք է գործողություն իրականացվի, որ քպ-ականների ծրագիրն իրականություն դարձնող անձինք պատասխանատվությանենթարկվեն: «Մենք պետք է կազմակերպված մոտեցում ցուցաբերենք: Արթուր Հովհաննիսյանի այս պահվածք ցույց է տալիս այն, որ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն ինչ-որ մի բան իրենց ուզածով չի արել»: Զարուհի Փոստանջյանը նաև հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմ»-ը գրքին, որտեղ զետեղված բովանդակությանն այսօր ՀՀ քաղաքացիները բախվել են:
Նանիկ Աղասյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test