«2025 թվականի համար տարբեր ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 4.9-5.3 տոկոսի միջակայքում, թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա վերջում ավելի բարձր աճի ազդակներ են պարունակում»:
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ այս տարվա սկզբից Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ, իսկ վերջին ամիսներին դիտվում են նաև աճի արագացման միտումներ՝ պայմանավորված հատկապես արտահանելի ծառայությունների՝ ՏՏ, զբոսաշրջություն, ֆինանսական ոլորտի էական ակտիվությամբ։
«Տարվա ընթացքում տնտեսական ակտիվությանը շարունակել է մեծապես նպաստել շինարարության ոլորտի բարձր աճը։ Այնուամենայնիվ, տարեսկզբից տնտեսական աճի տատանողականությունը կրում է որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության ու երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ»,-մանրամասնել է Գալստյանն ու հավելել, որ օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6 տոկոս։
Ըստ ԿԲ նախագահի՝ այս թիվը հիմնականում պայմանավորաված է սեզոնային պարենի ու առանձին տատանողական բաղադրիչների գների աճով։
«Պահպանվում են ոչ պարենային ապրանքների մասով արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները, որը հիմնականում պայմանավորված է Չինաստանում արտադրողների գների նվազմամբ։ Տարեսկզբին սպասումներին համահունչ են աճել նաև կարգավորվող ծառայությունների, մասնավորապես տրանսպորտի սակագները»,-ասել է ԿԲ նախագահը:
Նա եզրափակել է, որ գնաճային սպասումները կամաց-կամաց նվազում են:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test