Երևանում փոխհրաձգության արդյունքում հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են զինված կասկածյալին, ով նախկինում ծանր հանցագործության համար եղել է դատապարտվա։ Armlur.am-ը դեպքի վայրում է
shamshyan.com-ն էլ հայտնել է, որ դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, ով նախկինում սպանության համար եղել է դատապարտված և ոտքին էլ եղել է «բրասլետ», իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին, վտանգելով իրենց կյանքը, տեղում վնասազերծել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները և չէր բացառվում, որ վնասազերծելու պահին նա կրակոցներ արձակեր պարեկների ուղղությամբ, և եթե պարեկները պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեին, հնարավոր է վիրավորների թիվը ավեկանալար, այդ թվում՝ վիրավորում ստանային հենց իրենք՝ պարեկները։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test