Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Wizz-ը պաշտոնապես դիմել է ՀՀ ՏԿԵՆ՝ աջակցության ծրագրից օգտվելու համար. այն առայժմ միակ դիմումատուն է aravot.am aravot.am

time
Wizz-ը պաշտոնապես դիմել է ՀՀ ՏԿԵՆ՝ աջակցության ծրագրից օգտվելու համար. այն առայժմ միակ դիմումատուն է

Հայաստանյան շուկայում շարունակ ընդարձակվող գործունեությամբ աչքի ընկնող եւ Երեւան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորվող հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ին դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ Կառավարության սահմանած դեպի ՀՀ օդային ճանապարհով ուղեւորափոխադրումների օժանդակմանը միտված սուբվենցիոն ծրագրից օգտվելու համար, սեպտեմբերի 8-ին Aravot.am-ին հայտնեցին ՏԿԵ նախարարությունից՝ հավելելով, որ միակ դիմումատուն առայժմ Wizz-ն է։

Ըստ էության՝ ծրագրից շահելու Wizz Air-ի միակ խոչընդոտը դեպի Գյումրի թռիչքների բացակայությունն էր, սակայն սեպտեմբերի 30-ից Wizz-ը Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը կկապի Կիպրոսին՝ սպասարկելով Լառնակա-Երեւան-Լառնակա ուղղությունը՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Այսպիսով՝ դեպի Երեւան նոր ուղղություններից թռչող օդանավերի յուրաքանչյուր ուղեւորի համար Կառավարությունը Wizz-ին կփոխանցի 20 հազար ՀՀ դրամ, դեպի Գյումրի յուրաքանչյուր ուղեւորի համար՝ 15 հազար ՀՀ դրամ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ավիացիոն գրավչության սահմանափակ հնարավորություններով Գյումրիից թռիչքներ իրականացնելու նախապայմանը, ինչպես նաեւ եվրոպական եւ մի քանի այլ ավիացիոն այսպես կոչված «սեւ ցուցակներում» գտնվելու հանգամանքը հայաստանյան գրանցմամբ ավիափոխադրողներին խոչընդոտում են օգտվել աջակցության ծրագրից։

Համատեքստ

Երեւանի օդանավակայանում եվրոպական ամենահաջողակ ավիաընկերություններից մեկի բազան իր գործունեությունը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին։

Մեզ տրամադրած պատասխանում նախարարությունից հարկ համարեցին հիշեցնել Wizz Air-ի ընդլայնվող ուղղությունների մասին, որոնց վերաբերյալ մենք հաղորդել էինք մայիսին։

Ուշադրության է արժանի, սակայն, այն հանգամանքը, որ ՏԿԵՆ-ից սեպտեմբերի 8-ին մեզ փոխանցված Wizz-ի նոր ուղղությունների ցանկը եւ մայիսին ավիաընկերության հրապարակած ցանկը մի փոքր տարբերվում են իրարից։

Մասնավորապես, մայիսին Wizz-ի տնօրեններից Ռոլանդ Թիշները հայտարարել էր նաեւ Երեւան-Պաֆոս-Երեւան եւ Երեւան-Նիցցա-Երեւան ուղղություններով չվերթների մասին։

Կփորձենք ճշտել անհամապատասխանության պատճառը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test