Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Հակակոռուպցիոն դատարանում, հայհոյանքներ․ անհետ կորածի հայրը հուզվեց, վկան՝ «ռազբորկայի» կանչեց armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Հակակոռուպցիոն դատարանում, հայհոյանքներ․ անհետ կորածի հայրը հուզվեց, վկան՝ «ռազբորկայի» կանչեց

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով Հակակոռուպցիոն դատարանում հերթական նիստն էր։

Վկան հարցաքննվեց, ապա դատարանի դահլիճից դուրս գալուց մոտեցավ ծնողներից մեկին ու բնակության վայրը հարցրեց։ Արդյունքում, անհետ կորած զինվորի հայը գնաց վկայի հետ պարզաբանման։

Նիստը ընդմիջվեց, դատարանի բակում վիճակը լարվեց։ Զինվորի հայրը հուզվեց ու դատարանի բակում հրապարակային հայհոյեց նրանց, ովքեր իրենց երեխաներին թողել են անօգնական։

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով Հակակոռուպցիոն դատարանում տևական ժամանակ է հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների գործով վկաները, իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:

Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին»:

Քնար Մանուկյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test