Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Էրդողանի կրոնամոլեռանդության բումերանգը 1in.am 1in.am

time
Էրդողանի կրոնամոլեռանդության բումերանգը

Մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր նստավայրում ներկայանալի ընդունելություն է կազմակերպել՝ ի նշանավորումն Մուհամեդ մարգարեի ծննդյան տարեդարձի: Ելույթ ունենալով ներկաների առջև, նա ցուցաբերել է աստվածաբանական գիտելիքներ և կրոնական ջերմեռանդություն:

Թուրքիայում քաղաքական իսլամի լեգալացման նպատակահարմարությունից խոսում են բավական երկար ժամանակ, տեսակետ կա, որ հարցը կարող է լուծվել նոր սահմանադրության հանրաքվեով: Միջազգային մամուլը վաղուց է արձանագրել, որ Թուրքիան այլևս այն աշխարհիկ-արևմտամետ երկիրը չէ, որ հռչակել է Մուստաֆա Քեմալը:

Վերլուծաբանական տեսակետ կա, որ Էրդողանը «բոլորովին էլ կրոնամոլեռանդ չէ, նա ընդամենը փորձում է իսլամական համերաշխության միջոցով լուծել Թուրքիայի ամբողջականության ապահովման հարցը»: Այդ հիմքի վրա է նա հռչակել «Ահաբեկչությունից ազատ Թուրքիա» նախագիծը, որ թուրք-քրդական հաշտություն և համերաշխություն է ենթադրում:

Այս առումով սեպտեմբերի 8 –ին Իզմիրում տեղի ունեցած ահաբեկչությունը լրջագույն խնդիր է: Թուրքական մամուլը հայտնում է, որ ոստիկանական տեղամասում կրակ է բացել 16-ամյա մի դեռահաս: Երկու ոստիկան տեղում սպանվել է, երրորդը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ:

Նախնական տեղեկությունը, որ ահաբեկիչը «չեզոքացվել է», չի հաստատվել. նա տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում էվերակենդանացման բաժանմունքում: Ահաբեկչի ինքնությունը հայտնի է, բայց դեռևս չի հրապարակվում: Փոխարենը մամուլին հայտնի է դարձել, որ նա «ծայրահեղ իսլամական է», սոցիալայան մեդիայում սեփական ակաունտ ունի, որտեղ «անհավատների դեմ ջիհադական պատերազմ է քարոզում»:

Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա միջոցառման ելույթում Էրդողանն Իսրայելի վարչապետ Նաթանյահուին անվանել է «անհավատ մարդասպան»: Մեկ շաբաթ անց դեռահաս ջիհադականը հարձակվել է ոստիկանական բաժնի վրա և կրակ բացել: Ըստ երևույթին, դա նրա բողոքն է Թուրքիայի իշխանությունների դեմ, թե ինչո՞ւ «անհավատների դեմ ջիհադ չի հայտարարում»: Էրդողանի կրոնամոլեռանդական քարոզչության բումերնգն, այսպիսով, վերադառնում է նրան: Եվ դա ավելի լուրջ փորձություն է, քան՝ «քրդական ահաբեկչությունը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test