Լավրովն այդ մասին ասել է սեպտեմբերի 8-ին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Հարավային Կովկասում ՌԴ դիվանագիտության առաջնահերթությունների մասին հարցին:
Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի «վճռական դեր է խաղացել երկրորդ Ղարաբաղյան պատերազմը կանգնեցնելու գործում»:
«Այդ ամենը կարող էր ավելի շուտ կանգնեցվել, սակայն ոչ բոլոր կողմերն էին պատրաստակամ այդ հարցում», - նկատել է Լավրովը:
«Տեսնում ենք, որ խաղաղության պայմանագիր կնքելու մասին համաձայնությունը, որը բխում է 2020-2022 թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնություններից, որոշեցին կնքել Միացյալ Նահանգների տարածքում: Սա մեր հարեւանների ինքնիշխան իրավունքն է: Բայց պետք է դիտարկել, թե ինչպես է այն աշխատելու, քանի որ հիացական խոսքերը, որոնք հնչում էին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը հաջորդած մի քանի օրերին, փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվեցին թերահավատ գնահատականներով: Պարզվում է, այնտեղ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է: Արտաքին քաղաքականության մեջ կա մի ժանր, երբ պետք է վառ մի բան անել եւ գեղեցիկ ներկայացնել այն մեդիայում: Կարծում եմ, որ նման մեթոդը որոշակի իրավիճակներում կյանքի իրավունք ունի, բայց եթե դրան ոչինչ չհետեւի, ապա դա սոսկ այդպիսի մի «փայլատակում» կմնա: Մենք շահագրգիռ ենք, որ իրականում խաղաղության պայմանագիր կնքվի:
Այս կապակցությամբ մենք ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Վերջերս տեղի ունեցավ հերթական շփումը: Ընդ որում, հայտարարվեց (առնվազն հնչեց իրադարձությունների վերլուծության մեջ), որ ըստ որոշ տվյալների՝ Թուրքիան այլեւս չի շաղկապում Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորման հետ: Մեկ այլ քայլ առաջ էր Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը:
Հույս ունենք, որ կվերսկսվի աշխատանքը ժամանակին Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ քաշած «3+3» հարթակի շրջանակում: Մենք նախարարական մակարդակով մի քանի հանդիպում ունեցանք 2023 թվականին, եղել են շփումներ նախարարների տեղակալների մակարդակով: Կարծում ենք, որ հիմա այս ձեւաչափը վերսկսելու ճիշտ ժամանակն է: Մեր իրանցի հարեւանները աջակցում են այս գործընթացին: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կհանդիպենք», - ասել է Լավրովը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test