Սեպտեմբերի 8-ին գումարվել է ԲՐԻԿՍ արտահերթ գագաթնաժողով, որ անցել է հեռավար ռեժիմում: Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունն ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը գագաթաժողովի աշխատանքներին միացել է Սոչիի նստավայրից։
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը, ըստ Bloomberg-ի աղբյուրների, գումարվել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի նախաձեռնությամբ: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Բրազիլիայի նախագահը դժգոհ է ԱՄՆ-ից, որ պատժամիջոցների և մաքսատուրքերի գործադրմամբ խաթարում է կազմակերպության անդամ երկրների միջև ազատ և փոխշահավետ առևտուրը:
Բրազիլիայի նախագահը կոչ է արել հասնել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման, որ հաշվի կառնի կողմերի բոլոր օրինական շահերը: Նրա տեսակետը պաշտպանել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը:
Ըստ տեղեկությունների՝ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդները համաձայնեցրել են հայտարարության տեքստ, որ, սակայն չի հրապարակվել:
Հեռավար ԲՐԻԿՍ-ը հաջորդում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որի մասին փորձագիտական իշխող տեսակետ կա, որ արձանագրել է միաբևեռ աշխարհի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների մենիշխանության ավարտը:
Միջազգային մամուլի ուշադրությունից չի վրիպել, որ ԲՐԻԿՍ-ի հեռավար գագաթաժողովը կազմակերպվել է մի փուլում, երբ Եվրահանձնաժողովի պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, որպեսզի «համաձայնեցվեն Ռուսաստանի դեմ միասնական պատժամիջոցները»: Տեղեկություններ կան, որ Եվրահանձնաժողովը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նաև Չինաստանի դեմ: ԱՄՆ-ն արդեն իսկ սահմանափակումներ է կիրառել Հնդկաստանի նկատմամբ: Այս իմաստով «երկրորդ բևեռի» անհանգստությունը լիովին հասկանալի է:
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Պեկինում է, քաննարկվում են ներդրումային ծրագրեր: Միացյալ Նահանգները փաստացի Գլոբալ հարավի, ՇՀԿ և ԲՐԻԿՍ-ի երկրներին «տնտեսական պատերազմ է հայտարարել»: Այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, որի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովն արդեն իսկ «հոռետես է»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test