Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ընդդիմությունը նոկաուտի է ենթարկվել. Կտրիճը պետք է քարը փեշից թափի և գլխավորի «Մեր ձևով»-ի ցուցակը. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ընդդիմությունը նոկաուտի է ենթարկվել. Կտրիճը պետք է քարը փեշից թափի և գլխավորի «Մեր ձևով»-ի ցուցակը. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ ընդդիմության թեզերի հիմնական մասը դատարկաբանություն է:

«Ընդդիմությունը վերջին երեք տարիներին քաղաքական նոկաուտի է ենթարկվել, անգործ են մնացել, կամ ֆինանսավորումը կտրել են, գրանտներից զրկվել են, չգիտեն՝ որ կողմով շարունակեն ճանապարհը, գլուխը տալիս են աջ կողմի պատին, ձախ կողմի պատին, տխուր վիճակում են: Անգործ մնալով՝ հոգեկան վիճակները շեղումների էլ է ենթարկվել»,- ասում է նա:

Վերջինիս նկատառմամբ՝ նրանք սովոր են գնան մի տեղ, թղթապանակով ստանան հանձնարարականը, հետո զեկուցեն, թե ինչ են արել. այս մարդկանց համար բազմավեկտոր քաղաքականությունը խորթ է. «Ընդդիմությունը մնաց անգործ, նրանք պետք է ամեն ինչ անեին, որ խաղաղություն չլիներ: Գործող իշխանությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հաջողվեց հասնել խաղաղության»:

Ըստ իշխող ուժի անդամի՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ Թուրքիայի հետ սահմանը ևս բացվի. «Դա կնպաստի ՀՀ-ի զարգացմանը»:

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների պնդումներին, թե սահմանի բացման դեպքում Թուրքիան «կկլանի» Հայաստանին՝ Հակոբյանը նկատում է. «Իրանի հետ էլ բաց սահման ունենք, բա ինչո՞ւ չի կլանում մեզ: Եթե Թուրքիան նման մտադրություն ունի, բա ինչո՞ւ չի բացում սահմանը»:

Խոսելով ՀՀ իշխանության զավթման կոչեր հնչեցնելու համար կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման մասին՝ վերջինս ասում է՝ Ս. Կարապետյանը քաղաքականության հետ առնչություն չունի․ նա մի քանի երկրի քաղաքացի է:

Այս համատեքստում անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ պատգամավորը հիշեցնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքերը, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է քարը փեշից թափի և գլխավորի «Մեր ձևով» շարժման ցուցակը:

Ըստ պատգամավորի՝ այս մարդիկ հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության դեմ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test