32 տարի առաջ Թուրքիայի կողմից փակված հայ-թուրքական սահմանն առաջիկա օրերին հերթական անգամ կբացվի. կբացվի, որպեսզի թուրք պաշտոնյա Սերդար Քըլըչը ժամանի Հայաստան։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, թուրքական NTV-ի հրապարակումից հետո, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։
ԱԳՆ այս հաղորդագրության վերաբերյալ որոշակի մանրամասների անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով՝ Սերդար Քըլըչի հետ քննարկելու են հարաբերությունների կարգավորման օրակարգը։
«Կխոսենք ինչպես այն քայլերի մասին, որոնք արդեն արվել են, այնպես էլ նրանց մասին, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Մեր վերջին հանդիպումից հետո քննարկումներ եղան Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերի շուրջ»,- նշեց Ռուբինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, անդրադառնալով Սերդար Քըլըչի՝ Հայաստան այցին, վստահեցրեց՝ թուրք պաշտոնյայի այցը մեր երկիր պետք է դիտարկել վաշինգտոնյան գործընթացների համատեքստում։
Ըստ նրա՝ իշխանությունը փորձ է անում հայ ժողովրդին ցույց տալ, թե հայ-թուրքական հարաբերությոններում լուրջ առաջընթացներ կան։
«Քըլըչը գալու է Մարգարայի անցակետով. դա ևս քարոզչական բնույթ ունի։ Իշխանությունը փորձ է անում ցույց տալ, թե վաշինգտոնյան պայմանավորվածությունները միս և արյուն են ստանում։ Այս համատեքստում պետք է դիտարկել Փաշինյանի՝ Ադրբեջանի օդային տարածքով անցնելու փաստը։ Իրականում, սական, հայ-թուրքական սահմանը Թուրքիային պետք է Հայաստանին ադրբեջանական պահանջները պարտադրելու՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության, ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու հարցի բավարարման համար»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ Թուրքիայի հետ բաց սահմանին, և նման պայմաններում սահմանի բացումը տնտեսական կոլապսի առաջ է կանգնեցնելու հայ տնտեսվարողին։
«Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար կատաստրոֆա է լինելու։ Ինչ վերաբերում է սահմանը երրորդ երկրի քաղաքացների համար բացելուն, ապա դա ևս անօգուտ է. որևէ երրորդ երկրի քաղաքացի առանց այդ սահմանի բացման էլ հասնում է Թուրքիա։ Իրականում Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test