Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը՝ Վերաքննիչի որոշման մասին news.am news.am

time
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը՝ Վերաքննիչի որոշման մասին

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել Վերաքննիչի այսօրվա որոշման վերաբերյալ։

«Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր ու եկավ հաստատելու Հայաստանում դատական և իրավապահ համակարգի՝ քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք լինելու մասին կարծիքը։ Անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները, որ կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։

Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ։

Միաժամանակ, իրավական այս աբսուրդի, քաղաքական հետապնդման և ճնշման պայմաններում առաջադրված 2-րդ աբսուրդային մեղադրանքի՝ փողերի լվացման և այլ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքների դրվագներով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր դատախազության կողմից և որով հերքվել էր անգամ նվազագույն հիմնավոր կասկածի մակարդակում նշված հանցանքների հետ առնչությունը:

Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը հանուն արդարության՝ մեր ձևով»,– ասվում է հայտարարության մեջ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test