Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայկական կողմից հապաղման խնդիր չկա. Ռուբինյան a1plus.am a1plus.am

time

Ռուբեն Ռուբինյան․ առաջիկա հանդիպմանը կքննարկվի Հայաստան–Թուրքիա հարաբերությունների ամբողջ օրակարգը Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ առաջիկա հանդիպման մանրամասները։

Նրա խոսքով՝ կքննարկվի ամբողջ օրակարգը՝ իրականացված և ընթացող քայլերը, ներառյալ Կարս–Գյումրի երկաթգծի տեխնիկական հարցերը և Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Ռուբինյանը նշել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը կարևոր իրադարձություն էր, որն անպայմանորեն դրական ազդեցություն կունենա նաև հայ–թուրքական գործընթացի վրա։

Նա ընդգծել է, որ քննարկումների հիմնական նպատակն է Հայաստան–Թուրքիա սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Ռուբինյանի խոսքով՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանը դեռ չի բացվել ոչ հայկական կողմի մեղքով, սակայն Հայաստանը հույս ունի, որ այդ պայմանավորվածությունը կիրագործվի։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test