Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ղազախստանում սպասում են Փաշինյանին և Ալիևին 1in.am 1in.am

time
Ղազախստանում սպասում են Փաշինյանին և Ալիևին

Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը հայտնում է, որ Կասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին է ներկայացրել ամենամյա ուղերձը:

Ղազախստանի առաջնորդը հայտնել է, որ մինչև տարեվերջ պաշտոնական այց կկատարի Ռուսաստան և Ուզբեկստան, իսկ Աստանայում կհուրընկալի «Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարներին»: Տոկաևն ասել է, որ ծրագրված են նաև հանդիպումների ասիական, եվրոպական և աֆրիկյան մի քանի երկրների առաջնորդրների հետ հանդիպումներ և բանակցություններ:

«Հանուն կայուն խաղաղության և համընդհանուր առաջընթացի պետք է փոխզիջումներ փնտրել, այդ իսկ պատճառով Ղազախստանը ողջունել է Ալյասկայի ռուս-ամերիկյան գագաթաժողովի արդյունքները, ինչպես նաև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության հռչակագիրը»,- մանրամասնել է Ղազախստանի նախագահը:

Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի իմաստով սկզբունքային էր կողմերի արտաքին գործերի նախարարների ղազախստանյան հանդիպումը, որի քաղաքական հովանավորությունն ստանձնել էր նախագահ Տոկաևը:

Արժե, թերևս, ուշադրություն դարձնել հանգամանքին, որ Վաշինգտոնի հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույց: Կարգավորման գործընթացի իրավական հիմք է ճանաչվել ԱՊՀ կազմավորման Ալմաթիի հռչակագիրը: Այս առումով Ղազախստանի ներգրավվածությունը նաև խորհրդանշական է:

Տոկաևի ասածից, իհարկե, չի հետևում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև տարեվերջ Աստանա կայցելեն նույն օրը, բայց նկատի ունենալով, որ Ղազախստանի նախագահը միանշանակորեն արձանագրում է Վաշինգտոնում կողմերի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը, բացառված չէ, որ նա նախաձեռնի եռակողմ գագաթաժողով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test