Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ինչո՞ւ են իրավապահները աչք փակում ձեր որդու վարքի վրա»․ հարց՝ Սերգեյ Բագրատյանին mamul.am mamul.am

time
 «Ինչո՞ւ են իրավապահները աչք փակում ձեր որդու վարքի վրա»․ հարց՝ Սերգեյ Բագրատյանին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին։ Նշենք, որ լրատվականն անդրադարձել էր Բագրատյանի որդու մասնակցությամբ վիճաբանությանը՝ գրելով․ «Օգոստոսի 4-ին Երևանում երեք քաղաքացու միջև տեղի է ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում է եղել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը։ Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ «խառնել» են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապ»-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Արդյունքում, քրեական վարույթը կարճվել է»։ Այսօր լրագրողը փորձեց Բագրատյանից ճշտել, թե ինչո՞ւ է դատի տվել իրենց։ «Կգնաք դատարան, կիմանաք»,- ասաց Բագրատյանը։ «Ինչո՞ւ են իրավապահները աչք փակում ձեր որդու վարքի վրա։ Խուլիգանության հատկանիշներով է հարուցված եղել հոդվածը»,- շարունակեց լրագրողը։ «Զրպարտում եք մարդկանց, սուտ եք խոսում, թե խուլիգանության հատկնիշներով է եղել հարուցված գործը»,- բարկացավ պատգամավորը՝ փակելով դուռը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test