Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մոսկվայից հայտարարում են՝ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում Հայաստանի նկատմամբ կարող է մաքսային այլ ռեժիմ կիրառվել azatutyun.am azatutyun.am

time
Մոսկվայից հայտարարում են՝ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում Հայաստանի նկատմամբ կարող է մաքսային այլ ռեժիմ կիրառվել

Մինչ մոտ մեկ շաբաթ է Ռուսաստանում շարունակում են արգելափակված մնալ հայաստանյան խոշոր բեռնափոխադրող «Սպայկա»-ի բեռնատարները, Ռուսաստանից հայտարարում են՝ Եվրամիության հետ ասոցացման դեպքում Հայաստանի նկատմամբ կարող է մաքսային այլ ռեժիմ կիրառվել:

Օրերս փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պետական ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել էր. «Հայաստանն ինքնուրույն իրավունք ունի որոշել ԵՄ-ի հետ ինտեգրման հեռանկարները, սակայն Երևանում պետք է հասկանան, որ դա նշանակում է արմատապես այլ մաքսային ռեժիմ՝ ՌԴ-ի հետ առևտրում։ Եթե այդ ուղղությամբ զարգացումն ընթանա, ապա մենք ստիպված կլինենք վերանայել մեր տնտեսական քաղաքականությունը այս երկրի նկատմամբ, մենք այլևս ազատ ապրանքաշրջանառություն չենք ունենա և չի լինի անմաքս առևտուր: Շուկայի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի արտադրանքը պահանջարկ ունի Ռուսաստանում։ Նրանք շրջապատված են այնպիսի երկրներով, որտեղ խաղող, ծիրան և այլ մրգեր ու բանջարեղեն առկա են, այսինքն՝ Հայաստանը մրցակցային առավելություն չունի։ Իսկ Ռուսաստանը Հայաստանի համար պրեմիում շուկա է։ Ես արդեն չեմ ասում այն մասին, որ ԵՄ-ից ապրանքների ներհոսքը կարող է հեղեղել հայկական շուկան, ինչը շատ քիչ հնարավորություն կթողնի հայկական բիզնեսի զարգացման համար։ Կարծում եմ՝ այս գործոնները նրանք նույնպես պետք է գնահատեն»:

«Սպայկա»-ի տնօրինությունը դեռ անցած շաբաթ էր հաստատել, որ ռուս իրավապահներն արգելել են իրենց երկրում գտնվող ընկերության100-ից ավելի բեռնատարների շարժը: Ռուսական կողմը, սակայն, ըստ «Սպայկա»-ի ղեկավարության՝ թույլ է տվել, որ ռուսական բեռնատարներով իրենք գյուղմթերքը հասցնեն վաճառակետեր: Այս ընթացքում պետական որևէ կառույց ոչինչ չի ասում՝ տեղա՞կ են արդյոք, թե ինչ է կատարվում Հայաստանի ամենախոշոր արտահանող ընկերության հետ՝ ՌԴ-ում, փորձո՞ւմ են արդյոք պետական խողովակներով տեղեկություն ստանալ կամ աջակցել ընկերությանը: «Ազատությունն» այսօր խորհրդարանում է փորձել իշխանականներից պարզել այս հարցի պատասխանը:

ՔՊ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն «Ազատությանն» ասել է՝ պլաններ ունեն մյուս շաբաթ քննարկման հրավիրել «Սպայկա»-ի ղեկավարությանը: Ասաց՝ հանձնաժողովում տեղյակ են խնդրից, բայց պաշտոնական պատասխան ռուսական կողմից դեռ չկա:

Փաստորեն, շուրջ մեկ շաբաթ է՝ ինչ Հայաստանի ամենախոշոր արտահանողի բեռնատարներն արգելափակված են ՌԴ-ում, բայց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դեռ մյուս շաբաթ քննարկում կլինի: Ու, չնայած, ՌԴ փոխվարչապետը հստակ նշում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմաններում Հայաստանը ՌԴ արտահանման խնդիրներ կունենա, իշխանական պատգամավորը քաղաքական ենթատեքստ չի տեսնում «Սպայկա»-ի հետ կատարվածում. «Չեմ կարծում, եթե նման խնդիր լիներ, ընդհանրապես ՌԴ մուտքը պետք է փակեին: Այսինքն՝ ընտրողաբար փակելն իմաստ չի ունենա քաղաքական կոնտեքստում, վստահ եմ, որ ավելի շատ տնտեսական խնդիր կա, որոշակի օրենսդրական խնդիր կա, որը կարգավորելուց հետո խնդիրը կլուծվի», - ասում է իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանը նույնպես շատ բան չգիտեր, եզրակացրեց՝ գուցե Էկոնոմիկայի նախարարության հետ է ընկերությունն ինտեսնիվ աշխատում: «Սպայկա»-ից, ի դեպ, «Ազատությանն» ասել էին, որ Էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացրել են խնդրի մասին, բայց Էկոնոմիկայի նախարարությունը շարունակ լռում է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test