Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի՝ տեսնենք՝ 4 տունը որտեղից. Հովհաննիսյանը՝ Թովմասյանին armtimes.com armtimes.com

time
Ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի՝ տեսնենք՝ 4 տունը որտեղից. Հովհաննիսյանը՝ Թովմասյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց պատգամավոր Թագուհի Թովմասյանին ամեն օր սեռավարակի թեստ հանձնել՝ ի պատասխան վերջինիս հայտարարության, թե Հովհաննիսյանը պետք է ամեն օր թմրանյութի օգտագործման թեստ հանձնի:

«Ես Թագուհի Թովմասյանի ճեպազրույցի ընթացքում անցել և դիտողություն եմ արել՝ առաջարկելով բացատրել, թե ինչու հանձնաժողովի նիստերին չի գալիս, ԱԺ նիստերին չի գալիս, ինչին ի պատասխան՝ տիկին Թովմասյանը նման անբարո բան է գրել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թովմասյանի հրապարակային պահանջին:

«Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից հասարակ լրագրողի աշխատավարձով: Կհորդորեմ տիկին Թովմասյանին՝ բարոյականության սահմանը չանցնի, հանգիստ նստի իր տեղը և չփորձի մարդկանց բարոյականության, անունների հետ խաղալ՝ լինելով փաստորեն անբարո»,- հավելել է նա։

Նրա պնդմամբ՝ ինքը նախկինում ընդդիմադիր լրագրող է եղել, իր դեմ թմրամիջոցների անվան տակ փորձել են գործ սարքել, որը չի ստացվել, իսկ հիմա էլ փորձում են զրպարտել:

«Պրիմիտիվ զրպարտություն է, կմտածեմ՝ տիկին Թովմասյանի դեմ դատական հայց ներկայացնել-չներկայացնելու մասին, թեպետ, կարծում եմ, կբավարարվեմ այս պատասխանով»,- ասել է նա:

Նշենք՝ Թովմասյանը հրապարակային պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test