«Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես անցկացրեց ընդդիմությունն ամառային արձակուրդները, երկար մտածելու կարիք չկա, որովհետև քիչ առաջ տեսանք՝ որևէ նոր բան չեն սովորել մեր գործընկերները»:
Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:
«Նույն տեքստերը, հին, չարչրկված, մաշված տեքստերը. ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ: Հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո ընդդիմությունը նորից պիտի փորձի երգել հին երգերը:
Հիշեցնեմ, որ այն մարդիկ, որոնց մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կատարելու համար: Ահա այս մարդկանց մասին էր խոսում ընդդիմությունը հերթական անգամ իր հին ու տափակ տեքստերի արտաբերմամբ»,- նշել է Կոնջորյանը և թվարկել, թե ինչ կլիներ, եթե այդ «ահաբեկչության փորձը» հաջողվեր:
Ըստ Կոնջորյանի՝ առնվազն չէր լինի օգոստոսի 8-ը, առնվազն չէր նախաստորագրվի Խաղաղության պայմանագիրը, առնվազն չէր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, ըստ որի՝ ճանապարհներն ապաշրջափակվելու են հինգ սկզբունքների վրա:
«Հայաստանում և տարածաշրջանում գործում է խաղաղություն, և այն առավել քան իրատեսական է։ Չէր լինի այս ամենը․ ակնհայտ է չէ՞, որ այդ ահաբեկչության փորձն այն բանի համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր, որ Հայաստանում տեղի ունենար զինված հեղաշրջում, որ Հայաստանը դառնար մարիոնետային պետություն, և ընդդիմությունից որևէ մեկն էլ դառնար այդ մարիոնետը․ ամբողջ պայքարը դրա մասին էր, և այդ պայքարը ձախողվել է»,- ասել է Կոնջորյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test