Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը զայրացավ որդու միջադեպի հարցը լսելուց հետո․ սպառնաց դատարանով armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը զայրացավ որդու միջադեպի հարցը լսելուց հետո․ սպառնաց դատարանով

«Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի շտապում պատասխանատվության կանչել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն կամ միջադեպի մյուս մասնակիցներին։ Ո՞ւմ են փորձում փրկել իրավապահները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանում երեք քաղաքացու միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում էր եղել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը։

Գնդակը այժմ Կոմիտեի որոշման դաշտում է, սպասում ենք պատասխանին։ Սակայն ՔՊ-ական պատգամավորի որդուն հարցաքննել են ու կանգ առել։

Նկատենք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի որդին առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, ջրից չոր է դուրս գալիս։

2022 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու՝ Շանթ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ։

Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ Քննչական կոմիտեի, կարճել էր ԱԺ պատգամավորի որդու աղմկահարույց միջադեպի քրեական գործը։

Ահա թե ինչպես են մաքրվում իշխանական պատգամավորների որդիների մասնակցությամբ միջադեպերը։

Բանն այն է, որ 2022 թվականի մայիսի 15-ին Վայոց ձորի մարզի գազալցակայանում ծեծկռտուք էր եղել։ Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։

Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ «խառնել» են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապ»-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր։ Արդյունքում, քրեական վարույթը կարճվեց։

Եվ ահա հիմա հերթական ծածկադմփոցն է արվում»։

Այս իրավիճակի մասով փորձեցինք զրուցել ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, սակայն վերջինս ագրեսիվ վարք դրսեւորեց։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test