Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գրքի փառատոնում Մեդիամաքսը 227 գիրք է վաճառել mediamax.am mediamax.am

time
Գրքի փառատոնում Մեդիամաքսը 227 գիրք է վաճառել

Երեւան: Մեդիամաքս: Գրքի երեւանյան միջազգային փառատոնի տոնավաճառում սեպտեմբերի 5-ից 7-ը Մեդիամաքսի տաղավարում վաճառվել է 227 գիրք:

Մեդիամաքսն առաջին անգամ էր մասնակցում Գրքի երեւանյան փառատոնին` բոլոր գրքերը վաճառվում էին 20-ից 40 % զեղչով:

Մեդիամաքսի տաղավարում վաճառքների առաջատարը նոր հրատարակված Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը գիրքն էր՝ 89 օրինակ:

Ներկայացնում ենք նաեւ այլ գրքերի վաճառքի տվյալները.

Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը գիրքն է՝ 54 օրինակ:

Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը՝ 29 օրինակ:

«Հայկական կարմիր»՝ 18 օրինակ:

«Երեւան. XX դար»՝ 16 օրինակ:

Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»՝ 14 օրինակ:

«Հայ լեգեոնականները. Զոհաբերություն եւ դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում»՝ 7 օրինակ:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է Գրքի երեւանյան միջազգային փառատոնի կազմակերպիչներին՝ մասնակցության հնարավորության համար:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test