Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կարապետյանը դատի է տվել Դավիթ Քալաշյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը panarmenian.net panarmenian.net

time
Կարապետյանը դատի է տվել Դավիթ Քալաշյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը

PanARMENIAN.Net - Բարերար ու գործարար Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է հայց՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ ղեկավար Դավիթ Քալաշյանի։

Նա պահանջել է, որ Դավիթ Քալաշյանը հերքի զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև վճարի 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայցադիմումում նշվել է, որ Դավիթ Քալաշյանը 2025 թվականի օգոստոսի 13-ից մինչև սեպտեմբերի 4-ը հրապարակել է տեսանյութեր ու գրառումներ, որոնցում անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի գործունեությանը՝ տարածելով և ներկայացնելով կեղծ տեղեկություններ ֆինանսական պարտավորությունների չկատարման և և այլ հանգամանքների մասին։

Մասնավորապես, նրա հրապարակումներից մեկում նշված է. «թե իբր շուտով կարևոր բացահայտումներ է անելու Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության մասին, թե «ինչ են արել «Իրենց ձևով» հայերի գլխին, և փաստերով»»։

Հայցադիմումը դատարան ներկայացվել է սեպտեմբերի 5-ին, սակայն այն դեռ չի մակագրվել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test