Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վստահ կարող եմ պնդել, որ կարող ենք ապահովել կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը. Սամվել Կարապետյան lurer.com lurer.com

time
Վստահ կարող եմ պնդել, որ կարող ենք ապահովել կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը. Սամվել Կարապետյան

Բարերար Սամվել Կարապետյանը նոր ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից․

«Աշխատանք բոլորի համար։ Բարեկեցություն բոլորի համար:

Տիպիկ հայաստանյան տեսարան, որը նկարագրում է իշխանավորների անգործությունը:

Աշխատանքային օրվա ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գյուղ, իրար հետ կանգնած աշխատունակ և եռանդուն հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով: Հուսահատությամբ լցված, երբեմնի հաջողությունները հիշելով: Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից:

Այսօրվա նման իրականության միակ պատասխանատուն այս իշխանությունն է՝ մեր ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չստեղծելով, հուսահատեցնելով, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը կոտրելով:

Ես վստահ կարող եմ պնդել, որ չնայած այս ծանրագույն պայմաններին՝ կարող ենք շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը:

Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան արտահանում է: Սա նշանակում է, որ առկա է մեծ պոտենցիալ մեր երկրում արտադրությունների կառուցման, շահավետ ներդրումային ծրագրեր ստեղծելու համար՝ հատկապես շրջանների բնակիչներին ապահովելով արժանապատիվ աշխատանքով:

Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների՝ իրենց արտադրական հզորություններով, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցության ծրագրերով, այլ ոչ թե «փայ մտնել», կամ փորձել «խլել»:

Գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումները պետք է լինեն իրական, հողի վրա. գյուղացու բերքը մթերող ընկերությունների մեջ այնքան շատ մրցակցություն պետք է լինի, որ ապրանքը վաճառելով՝ գյուղացին վերջապես շահույթ պետք է կարողանա ստանալ՝ ապահովելով իր ընտանիքի բարեկեցությունը:

Իսկ մեր գյուղմթերքը լավ հումք կարող է լինել սննդի արդյունաբերության զարգացման:

Մի քանի տարում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերությունները պետք է լինեն ներկայացված Հայաստանում և գործունեություն ծավալեն մեր երկրում, որի միջոցով ապահովվելու է տուրիզմի զարգացման տեմպերի որակապես նոր աճ ու նոր պայմաններ:

Վստահ եմ, որ այս և մի շարք տնտեսական այլ ծրագրեր շատ կարճ ժամանակում կփոխեն մեր ժողովրդի կյանքի որակը, ի վերջո կդադարի արտագաղթը և կլինի արժանապատիվ աշխատանքը բոլորի համար:

Անելու ենք՝ մեր ձևով»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test