Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրի. ովքեր են թեկնածուները. Armlur.am armlur.am armlur.am

time
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրի. ովքեր են թեկնածուները. Armlur.am

Armlur.am-ը գրում է. «ԱԺ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ թեկնածուներն են ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։

Հետաքրքիր է՝ ՔՊ-ն դատավոր Արմեն Դանիելյանին շնորհակալություն կհայտնի՞ ու որպես փոխհատուցում կապահովի՞ նրա առաջխաղացումը՝ նշանակելով Վճռաբեկ դատարանի դատավոր, թե՞ այլ թեկնածու ունեն։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 19-ին նախատեսված էր, որ Ազգային ժողովում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած երեք թեկնածուների հարցը․ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի, որոնցից մեկը պետք է ընտրվեր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում։ Սակայն հարցի քննարկումը անսպասելիորեն հետաձգվեց։

Եվ ահա հետաձգումը «գին» ուներ եւ պատահական չէր արվել։ Նիստը հետաձգվեց ու դեռ ավելին՝ արձակուրդ գնացող Դանիելյանը արձակուրդը հետաձգեց, եւ համակարգիչն էլ նրան ընտրեց քննել գործարար Սամվել Կարապետյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը․ նա մերժեց գործարարին կալանքից ազատելու հայցը, եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս անազատության մեջ է ու պահվում է ԱԱԾ մեկուսարանում։

ԲԴԽ դատավոր անդամ Արմեն Դանիելյանը ցանկանում է ՀՀ վերաքննիչ դատարանից տեղափոխվել Վճռաբեկ դատարան, ու չի բացառվում, որ նա վերջին անգամ կատարեց քաղաքական իշխանության ցանկությունն ու որոշեց կալանքի տակ թողնել գործարար Սամվել Կարապետյանին՝ ըստ էության ցույց տալով իր հավատարմությունը․ ուստի այսօր պարզ կլինի՝ ՔՊ -ն կքվեարկի՞ նրա օգտին եւ կապահովի՞ Դանիելյանի առաջխաղացումը, թե՞ ոչ»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test