Armlur.am-ը գրում է. «Տիգրան Ավինյանի շուրջ օղակը սեղմվում է ՔՊ վարչության ընտրություններից առաջ: Նրա պաշտպանների շարքը նոսրանում է, իսկ կողքին որպես «թիկնապահ» մնում է Լևոն Հովհաննիսյանը։
Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ ՔՊ-ում լարվածություն է տիրում։ Նրան շատ կուսակիցներ չեն ցանկանում տեսնել ապագա վարչությունում, քանի որ կտրվել է թիմակիցներից և անասելի հարստացել:
Իսկ ով էր Լևոն Հովհաննիսյանը, որը դարձել է Ավինյանի թիկնապահը փոխքաղաքապետի հաստիքին զուգահեռ:
Լևոն Հովհաննիսյանը բանկային համակարգի նախկին աշխատակից է, աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ում, ապա «Արդշինբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ-ում։ 2018 թվականը Հովհաննիսյանի կյանքում էլ սկսվեց կտրուկ և շրջադարձային փոփոխություններով։
2021-ին նա նշանակվել է փոխքաղաքապետ, ապա 2023 թվականի մարտի 17-ից, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո, մինչև հոկտեմբերի 10-ը եղել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Հարկ է նշել, որ այս ընտրությունները ՔՊ-ի համար պարտության ընտրություններ էին, քանի որ անցողիկ շեմը այդպես էլ առանձին չհաղթահարեցին։
2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հովհաննիսյանը Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։
Իսկ ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքապետի համար «կուրծք ծեծող» փոխքաղաքապետը։
Լևոն Հովհաննիսյանը 2017 թվականի նոյեմբերին ձեռք է բերել բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 524 հազար դրամ, որից 20 մլն 469 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, 2 մլն 655 հազարը եկամտահարկի վերադարձ է, իսկ 3 մլն 400 հազար դրամը վարկեր են «Ինեկոբանկից»։
Լևոն Հովհաննիսյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 312 հազար դրամ, որից 21 մլն 901 հազարը հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Նա պատգամավորներից ու շատ համայնքապետերից գրեթե կրկնակի բարձր աշխատավարձ է ստանում»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test