Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոշտ արձագանք է տվել Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։
«Խաղաղության մասին խոսակցությունները, երբ միաժամանակ շարունակվում են կառավարական շենքերի և բնակելի տների ռմբակոծումները՝ ահա սա է պուտինյան «խաղաղության» տարբերակը։ Ռուսաստանն է սկսել այս պատերազմը, և հենց Ռուսաստանն է ընտրում այն շարունակելու ճանապարհը։ Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել Ուկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցների միջոցով՝ սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների և գործընկերների հետ։
Իմ մտքերը զոհերի, վիրավորների և նրանց ընտանիքների հետ են։ Ուկրաինացի ժողովրդի ուժը և տոկունությունը շարունակում են ոգեշնչել մեզ բոլորիս», – գրել է նա «Х» սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին Ուկրաինայի տարածքի, այդ թվում՝ Կիևի վրա զանգվածային հրթիռային հարվածների մասին։ Ըստ հաղորդումների, Ռուսաստանի հարվածի հետևանքով վնասվել է կառավարության շենքը, իսկ զոհերի թվում եղել է նաև մանկահասակ երեխա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test