Անցած գիշեր Ռուսաստանը կրկին զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային: Առաջին հայացքից, ինչպես ասում են, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Քարոզչական առումով, սակայն, գործ ունենք աննախադեպ փաստի հետ: Ռուսաստանի ՏԱՍՍ և ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունները հրապարակել են Ուկրաինայի կառավարության հրդեհված նստավայրի լուսանկարը և մանրամասնել, որ ավելի քան հազար քառակուսի մետր տարածք այրվել է:
Նախկինում նման տեղեկությունները Մոսկվան հերքում էր և պնդում, որ հրթիռային հարվածներ է հասցնում միայն ռազմական նշանակության ենթակառուցվածքներին: Այսօր արդեն բաց հպարտանում են, որ հարվածել են որոշում ընդունող կենտրոնի՝ Ուկրիանայի կառավարության նստավայրին:
Այդ առումով ուշագրավ է, որ Պեկինում զորահանդեսից հետո Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ ճեպազրույցում Ուկրաինայի նախագահին անվանել է «ոչ լեգիտիմ» և կոկրետացրել, որ Զելենսկին ընդամենը «գործող ռեժիմի ղեկավար է»:
Սեպտեմբերի լույս 7-ի գիշերն Ուկրաինայի կառավարության նստավայրին հրթիռային հարվածը Ռուսաստանի նախագահի այդ հայտարարության ուղղակի հետևանք է և տեղեկատվա-քարոզչական առումով միջազգային հանրությանն ազդակ է հղում, որ Ուկրաինայի «գործող վարչախմբի» ներկայացուցիչներն այսուհետև Վլադիմիր Պուտինի համար «օրինական թիրախ են»:
Այդ գործողությունը, դրա շուրջ տեղեկատվա-քարոզչական ապահոցությունը նպատակ ունեն լեգիտիմացնելու Պուտինի գլխավոր թեզը. «Գործնականում Ուկրաինայի հետ պայմանավորվածությունն անհնար է»:
Ընդ որում, որքան էլ արտառոց չհնչի, Ռուսաստանի նախագահը դա բացատրում է նաև Զելենսկու կողմից Ուկրաինայի սահմանադրության «ոտնահարմամբ»: Պուտինի գնահատմամբ՝ Ուկրաինայի իշխանության «միակ լեգետիմ մարմինը Գերագույն ռադան է»: Նման «առաջարկություն» նա առնվազն երկու անգամ արել է ավելի վաղ, բայց մերժում ստացել: Սեպտեմբերի յոթին Պուտինը հատել է կարմիր գիծը՝ թիրախավորելով Ուկրաինայում քաղաքական որոշում ընդունող կենտրոններից մեկը՝ կառավարության նստավայրը: Պուտինը Զելենսկուն ոչնչացնելու խնդի՞ր է լուծում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test