Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Լսե՛ք, էս ժողովրդին հեքիաթ չպատմե՛ք. Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տալը ՀՀ-ի շահին դեմ է. Խոսրով Հարությունյան 168.am 168.am

time

«Աշխարհը գտնվում է շատ լուրջ տեղաշարժերի մեջ, և այդ տեղաշարժերի ընթացքում պարզվեց, որ Հայաստանն ընդհանրապես դաշնակից և բարեկամ չունի. եթե կուզեք՝ անգամ մեր ռազմավարական դաշնակիցը մեր բարեկամը չէ։ Այս փաստը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ երկրի արտաքին քաղաքականությունը վարելու հարցում էմոցիաներին տրվել պետք չէ, պետք է աշխատել տաք սրտով, բայց սառը գլխով, ինչը ՀՀ իշխանությունը չարեց, ավելին՝ վանեց մեզանից անգամ մեր դաշնակցին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց 1992-1993թթ. Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանության պատմածներն ուղղակի հեքիաթներ են, թե նման զարգացումների ֆոնին իրենք կարողացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատել, ավելին՝ Հայաստանի համար ապահովել տնտեսական օգուտներ՝ Հայաստանով՝ Մեղրիով անցնող 42 կմ ճանապարհով Ադրբեջանին և Թուրքիային կապելով միմյանց։

«Իրականում ապաշրջափակման հիմնական հնարավորությունը Հայաստանի համար անցնում է Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի ճանապարհով։ Մեղրիով անցնող ճանապարհով Ադրբեջանին միացնելով Թուրքիային, Նախիջևանին, մենք չենք կարող խոսել ապաշրջափակման մասին։

Լսե՛ք, էս ժողովրդին հեքիաթ չպատմե՛ք. Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տալը ՀՀ-ի շահին դեմ է. Խոսրով Հարությունյան

Կրկնում եմ՝ մեզ դա ոչինչ չի տալիս։ Ո՞վ կհամաձայնի այդ ճանապարհի գործարկման հետ, միայն Հայաստանի լավը չցանկացողը։

Լսե՛ք, հեքիաթներ մի՛ պատմեք, ձեր ասածները Գյուլնազ տատու հեքիաթներ են, թե Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տալով՝ Ադրբեջանի հետ վստահություն կստեղծվի։ Չկա՛ նման բան։ Իրական ապաշրջափակում ասելով՝ մենք պետք է հասկանանք այնպիսի ենթակառուցվածք, որը կողմերից յուրաքանչյուրին զերծ կպահի ուժի գործադրումից, իսկ Մեղրիի 42 կմ-ն նման հնարավորություն չի տալիս, և վերջ»,- ասաց Հարությունյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test