Ինչպես հայտնի է, ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։5 հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն։
Խաղի ամենահայտնի դրվագներից մեկը, գոլերից բացի, դարձել են ուղեկցող երեխաներից մեկի երջանիկ ապրումները Ռոնալդուին տեսնելու րոպեից:
Խաղի ավարտից հետո համացանցում շատ արագ տարածվել են հայ փոքրիկի և Կրիշտիանուի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ վերջինս տղային ուղեկցում էր խաղադաշտ։
Այս դրվագը անարձագանք չի մնացել նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայության կողմից, որը ևս հրապարակել է լուսանկարն ու գրել՝ «Այո՛, իսկապես նա է»։
Հանդիպմանն առանձին անդրադարձել է նաև Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր օրվա սիրո և աջակցության համար։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրն իր երազանքի հետևից կգնա»,- գրել է Ռոնալդուն ու ռիլ հրապարակել հայ տղայի՝ Ռուբենի հետ:
Ռուբենը, հիշեցնենք, զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test