Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱՄՆ-ը փակեց Պաղեստինի հռչակման հարցը 1in.am 1in.am

time
ԱՄՆ-ը փակեց Պաղեստինի հռչակման հարցը

Միացյալ Նահանգները հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին և նրա պատվիրակության անդամներին: Նրանք պետք է Նյու-Յորքում մասնակցեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին, որի ընթացքում մտադիր էին հռչակել, որ Պաղեստինը լիիրավ անկախ և ինքնիշխան պետություն է:

ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում Պաղեստինի ճանաչման մասին հայտարարելու որոշում է ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Կարելի է ենթադրել, որ դա տեղի չի ունենա: Պատճառները բազմաթիվ են, կարելի է միայն ընդգծել, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերություններն առանց այդ էլ «քնարական չեն», ուստի Ելիսեյան պալատը հազիվ թե Սպիտակ տան հետ բաց առճակատման գնա:

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարի ԱՄՆ մուտքի արգելքը խստագույն քննադատության է ենթարկվել Թուրքիայի կողմից: Արտգործնախարարության հայտարարությունը Թրամփի վարչակազմին մեղադրել է «խտրական քաղաքականություն» վարելու մեջ և ակնարկել, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի աշխատանքները խոչընդոտելու որևէ իրավասություն չունի:

Թուրքիային, այդուհանդերձ, չի հաջողվել Գազայում պատերազմի և Պաղեստինի ճանաչման հարցում հասնել արաբական երկրների կոնսենսուսային աջակցությանը: Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովի որոշումները շարունակում են մնալ բացառապես հռչակագրային և կոնկրետ հակաիսրայելական քայլերով չեն ամրապնդվում:

Որքանո՞վ է Պաղեստինի անկախությունը Թուրքիային իրականում ձեռնտու: Այս հարցում փորձագիտական գնահատականները տարբեր են: Իշխող տպավորություն է, որ եթե Միացյալ Նահանգներին հաջողվի «հաշտեցնել» Էրդողանին և Նաթանյահուին, ապա Թուրքիան «բավարարված կլինի»: Առայժմ նման հեռանկար նույնիսկ չի ուրվագծվում: Թուրքիան քարոզչական քայլեր է դիմել: Ստամբուլում անցկացվել է ի պաշտպանություն Պաղեստինի անկախության հանրահավաք, դեպի Գազայի ափ մարդասիրական նավախումբ է ուղարկվել: Դա կարող է թուրք-իսրայելական բախման պատճառ դառնալ, բայց հազիվ թե ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում իրավիճակ փոխվի: ԱՄՆ-ը հետևողականորեն փակում է Պաղեստինի անկախության ճանաչման հարցը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test