Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանում առաջիկա օրերին նախատեսվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը․ ԱԳՆ խոսնակ lurer.com lurer.com

time
Հայաստանում առաջիկա օրերին նախատեսվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը․ ԱԳՆ խոսնակ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ թուրքական NTV հեռուստաալիքը, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, հայտնել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը շուտով կմեկնի Հայաստան՝ «Ալիջան» սահմանային անցակետով։

«Ակնկալվում է, որ միջկառավարական նիստում կարող են կայացվել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որոշ որոշումներ, ինչպես նաև կքննարկվի նախկինում համաձայնեցված քայլերի իրականացումը։

Այցը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին»,– գրել էր լրատվամիջոցը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test