Եկող շաբաթ Հայաստանը և Թուրքիան առաջին անգամ բանակցություններ կվարեն պատվիրակությունների ձևաչափով: Այդ մասին դիվանագիտական աղբյուրներից տեղեկացել է թուրքական NTV հեռուստաընկերությունը, գրում են Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցները:
Ըստ տեղեկության, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը կհատի ցամաքային սահմանի «Ալիջան» անցակետը և կժամանի Հայաստան: Տեղեկատվությունը պարզ չէ՝ թուրքական պատվիրակությունը Մարգարայի կամրջից անցնելով կժամանի Երևա՞ն, թե՞ բանակցությունները տեղի կունենան Հայաստանի սահմանային անցակետում, բայց թուրքական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում «կարող են ընդունվել հարաբերությունների կարգավորման մի շարք նոր և նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրացնելու մասին որոշումներ»:
Հայաստանը և Թուրքիան, ինչպես հայտնի է, ավելի վաղ համաձայնեցրել են ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար բացելումը, սակայն առայսօր այն չի իրականացվել: Թուրքական հեռուստաընկերությունը հատուկ շեշտում է կողմերի միջև օդային բեռնափոխադրումների արդեն իսկ իրականացումը:
Որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը՝ դժվար է ասել: Փաստ է, որ ՇՀԿ գագաթաժողովից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործնական քայլեր են քննարկվում:
Այդ միջոցառման շրջանակներում Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի առաջնորդներ Պուտինի և Փեզեշքիանի հետ:
Հայ-թուրքական սահմանի թեկուզ մասնակի բացումը չափազանց կարեւոր իրադարձություն կլինի ոչ միայն երկկողմ հարաբերությունների հաստատման, այլև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին քաղաքական աջակցության առումով:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test