Երեկ տեղի ունեցավ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց 5-0 հաշվով հօգուտ Պորտուգալիայի։
Խաղի մեկնարկի նախապատրաստության ժամանակ, երբ ֆուտբոլիստները երեխաների հետ մտան դաշտ, ապա հնչեց երկու երկրների հիմները, ոչ ոքի աչքից չէր վրիպել երեխաներից մեկը, ում ամբողջ կյանիք երազանքն է եղել տեսնել լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին։ Երեխան հուզվել էր և արտասվում էր։
ArmLur.am-ին հայտի է դարձել, թե ով է Ռոնալդուի կողքին հուզված տղան։ ՀՖՖ սիրողական ֆուտբոլի բաժնի ղեկավար Ամալյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք․
«Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան: Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան: Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում Հ.Գ. Ուղեկցող բոլոր երեխաներն ունեն առողջական և զարգացման տարբեր խնդիրներ»,- գրել է նա։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test