Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանն ու Թուրքիան սահմանային անցակետի գործարկման առաջին հանդիպումը կանցկացնեն sputnik sputnik

time
Հայաստանն ու Թուրքիան սահմանային անցակետի գործարկման առաջին հանդիպումը կանցկացնեն
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի շահագործման հարցով, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ այդ նպատակով անցակետով Հայաստան կմեկնի թուրքական պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ:
Բանակցություններում կարող են որոշումներ ընդունվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, պաշտոնյաները կարող են քննարկել նաև նախկինում ընդունված որոշումների իրականացումը:
Նախորդ հանդիպումների ընթացքում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնատար անցումը, նախապատրաստել ենթակառուցվածքները սահմանի բացման համար: Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ընթացակարգերի պարզեցման և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս մնում են թղթի վրա:
Բարի գալուստ, կամ ինչու է թուրք-ադրբեջանական տանդեմը իրար դեմ հանում հայերին ու ռուսներին

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test