Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Արևմտյան Ադրբեջանի» մասին 1in.am 1in.am

time
«Արևմտյան Ադրբեջանի» մասին

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «թեթև» ձեռքով տեղակատվական տիրույթ է մուծվել «Հայաստան հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը: ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը թիվը եռապատկել և գուժում է, որ ադրբեջանցիները «գալիս են, որպեսզի մնացածիս մորթեն և ցեղասպանությունը ավարտին հասցնեն»:

Տեղեկատվա-քարոզչական և քաղաքական «հիստերիան» կարելի է հասկանալ, ընտրությունները մոտ են, պատգամավորական մեկ մանդատի գինը՝ չափազանց բարձր:

Խնդիրն այն է, որ թե քաղաքական գործիչները, թե նրանց հարող փորձագետները և մամուլը փորձում են հանրությանը ներշնչել, որ «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը Բաքվում «մշակվել և ներդրվել է քառասունչորսօրյա պատերազմից հետո»:

Այդ նարատիվը գեներացնող սկսնակ լրագրողներին եւ քաղաքական գործիչներին, գուցե, կարելի է ներել, բայց Հայաստանի նախկին ՄԻՊ-ին՝ ոչ, որովհետև նա, երևի, մասնագիտությամբ իրավաբան է, մի քանի տարի պետական կարևոր պաշտոն է զբաղեցրել և ուղղակի պարտավոր է իմանալ, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը գաղտնագրված է Ադրբեջանի գործող սահմանադրությամբ:

Այո, 1995 թվականին ընդունված սահմանադրության հիմքը կազմում է 1991թ. հոկտեմբերի 18-ի «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընդունած սահմանադրական ակտը, որտեղ սևով սպիտակին գրված է, որ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանն «օկուպացրել է Ադրբեջանը»:

Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանի ենթակայությունից «հավիտյան հավիտենից» Ռուսաստանի տիրապետությանն են անցել Երևանի և Նախիջևանի խանությունները: Հետևաբար, Ադրբեջանի սահմանադրության իմաստով՝ Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքն «Ադրբեջան է»:

Թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները Բաքվի այս սահմանադրական ագրեսիային ուշադրություն չեն դարձել՝ այլ հարց է: Բայց փաստն այն է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան Համաձայնագիրն իրավական առումով առ ոչինչ է անում Ադրբեջանի սահմանադրությունը: Եվ բոլորի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի այն վերջնականապես ստորագրվի, ուժի մեջ մտնի և դառնա երկու երկրների իրավական համակարգի անբաժանելի մասը: Ինչպե՞ս է Իլհամ Ալիևը կարգավորելու պայմանագրի և իր երկրի սահմանադրության հակասությունը՝ մեր խնդիրը չէ: Բայց մեր պարտքն է վերջ տալ «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test