Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արտառոց դեպք Արագածոտնի մարզում․ Թալինի հիվանդանոցի շտապօգնության մեքենան, որում եղել են 8 ուղևոր, առանց տեղեկացնելու հիվանդանոցին՝ ուղևորներ է տեղափոխել Երևան, ճանապարհին բախվել է Volkswagen-ին և դիմել փախուստի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Օգոստոսի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Թալինի շտապօգնության ավտոմեքենային մեկ այլ անհայտ մակնիշի ավտոմեքենա է բախվել, ինչից հետո այդ ավտոմեքենան դիմել է փախուստի։Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ստացած օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։Ոչ թե շտապօգնության ավտոմեքենային են հարվածել, այլ շտապօգնության ավտոմեքենան է հարվածել «Volkswagen մակնիշի ավտոմեքենային, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։Պարեկները կարճ ժամանակում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում հայտնաբերում են վթարված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում։ Պարզվում է, որ Թալինի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, որը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Սարգիս Մ․-ն, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել է Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Պ․-ի վարած «Volkswagen» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի։Շտապօգնության ավտոմեքենան Արագածոտնի պարեկները հայտնաբերում են Երևանում, ինչից հետո վարորդը այդ մեքենայով ներկայանում է ոստիկանության Թալինի բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով, շտապօգնության ավտոմեքենայում եղել են 8 ուղևոր։Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test